HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորը սանկցիաներ կկիրառի բացակայողների նկատմամբ

Սիսիանի քաղաքապետի ու նրա աշխատակազմի երկու աշխատակիցների, «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանի եւ ընկերության ֆինանսական պատասխանատուի գործով «խոշոր չափի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խարդախություններ կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու» հիմքով քրեական գործով դատական նիստը երեկ եւս հետաձգվել է՝ գործում նոր փաստաբան ներգրավելու պատճառով:

Կապանում, ժամը 14.00-ին նշանակված դատական նիստը, որը ամբաստանյալ Արմեն Հովակիմյանի պաշտպանի ուշանալու պատճառով 1,5 ժամ ուշացումով սկսվեց, տեւեց ընդամենը 10 րոպե: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը հայտարարեց, որ գործում նոր փաստաբան է ընդգրկվել, իսկ վերջինս նյութերին ծանոթանալու համար` երկու շաբաթ ժամանակ խնդրեց:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 1-ին: Նիստի ավարտից առաջ դատավոր Նապոլեոն Օհանյանը դիմելով ամբաստանյալներին նշեց, որ հաջորդ դատական նիստին, անհարգելի բացակայությունների պատճառով, ստիպված կլինի դատական սանկցիաներ կիրառել:

Ընթերցողներին հիշեցնենք, որ այս գործով նշանակված բոլոր դատական նիստերը մինչ օրս հետաձգվել են տարբեր պատճառաբանություններով, եւ արդեն մի քանի ամիս է դատաքննությունը չի սկսվում:

Մեկնաբանություններ (1)

Սուսաննա
Հ.գ Դատարան ուշացում են ներկայացել նաեւ Աշոտ Գրիգորյանի եւ Հասմիկ Եսայանի փաստաբանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter