HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանը խոչընդոտում է «ՍՊՍ Սիգարոնի» գործունեությունը

«ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում  քաղաքապետարանի աշխատակիցների գործողությունները որակել է ապօրինի:  

«2014 թվականի դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ի սահմաններում «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ին  պատկանող՝ Երևան քաղաքի  Մաշտոցի 18/50 հասցեում գտնվող ֆիրմային խանութ  ժամանեցին մի խումբ անձինք, որոնցից մեկը ներկայացավ քաղաքապետարանի ՓԲԸ-ի պետ, իսկ մյուսը` Երևանի Կենտրոն վարչական շրջանի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ: Վերջիններս չներկայացնելով որևէ փաստաթուղթ (որոշում,արձանագրություն և այլն), իրենց հետ ժամանած անձանց միջոցով՝ տեխնիկայի գործադրմամբ, ապօրինաբար ապամոնտաժեցին  ընկերության անվանմամբ հայերեն և անգլերեն գրառումներով ցուցանակները:

Քաղաքապետարանի ներկայացուցիչների ապօրինի գործողությունների կապակցությամբ ժամը 15:09-ին զանգահարել ենք ոստիկանություն: Մինչ ոստիկանության աշխատակիցների ներկայանալը քաղաքապետարանի ներկայացուցիչները հապճեպ լքել էին տարածքը:

Ոստիկանության աշխատակիցները, ներկայանալով Երևան քաղաքի Մաշտոցի18/50 հասցե, դեպքի կապակցությամբ կազմել են համապատասխան արձանագրություն»,- գրում է  «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի   լրատվական    ծառայությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter