HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Լոռու մարզի դատավոր Խաչատուր Խաչատրյանը (տեսանյութ)

Դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կաշառք ստանալու պահին ձերբակալել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: 

Մեկնաբանություններ (8)

Լոռեցի միամիտ
Խիստ տարօրինակ (անօրինակ) պատմություն է` «կաշառք» ու «դատավոր» հասկացողություններն իրար հետ այնքան են շաղկապված, որ նկարագրած երեւույթը միայն զարմանք է հարուցում: Հեր օրհնածներ բա դատավորի գործն էլ ինչն ա եթե ոչ վերցնելը? Կարող ա արդարությունը? Էս երկրի վերջն է թե սկիզբը?
Հակոբ Զաքարյան
Այս տղան ընդամենը քավության նոխազ է։ Որ ասեն՝ պայքարում ե՜նք կաշառակերության դեմ։ Երևի իրենց քիչ է փայ հանել, դրա համար են բռնել։
Վեհարի
Հայաստանում ոչ թե պետք է ասեն` ,,Ոտքի` դատավորն է գալիս,, այլ` ,,ՈՒշադրություն, կաշառակերն է գալիս,,:
mahmouzian
another crook another government person I want to bet 95 /100 of people in office have a guilty conscience they are a bunch of maledeto bad eggs
lilit
հետաքրքիր է իսկ այն դատավորին որ կայացրել է միլիարդներ գռփած արմավիայի սնանկացման որոշումը նույնպես արդեն բռնել են?
hasmik
ՀՀ-ում բոլոր դատավորները առանց բացառության կաշառակեր են, առաջին ատյանի դատավորները այնքան գումար են վերցնում, որ մինչև վճռաբեկ արման մկրտումյանի բերանը փակեն, որ հանկարծ իրենց արած սև գործը չբացահայտվի, բոլոր դատավորները ծանր հանցագործներ են, բոլորը պետք է դատվեն, մարդկանց ճակատագրերը խեղելու համար, անիծվեն դրանք
մհո
Թող գտնվի մի դատավոր որը կհայտարարի թե ինքը երբեք կաշառք չի վերցրել, եւ թող գտնվի մի միամիտ որը կասի թե ինքը հավատում է նրան: Եթե բռնեն 100 դատվորից 98 ին, կարող ենք մտածել թե բան է փոխելու: Մեկին վարի տալով ինչ որ կոնկրետ խնդիր է լուծվում, այլ բան ուղղակի հնարավոր չէ մտածել ...
Վեհարի
Այո, բոլոր դատավորների և նրանցից վեր կանգնած իշխանավորների /այդ թվում նաև սերժի/ ունեցած միլիոնավոր դոլլարներն ու եվրոները Հայաստանի կործանման հաշվեկշռից են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter