
Գյումրեցի ցուցարարների և ոստիկանների միջև բախում է սկսվել. կան վիրավորներ(լրացվող)
Գյումրեցի ցուցարարները Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի մոտակայքում են: Ոստիկանների և նրանց միջև բախում է սկսվել: Իրավապահները նախ պատ ստեծեցին` չթողնելով, որ հանրահավաքի մասնակիցներն առաջ շարժվեն: Նրանք փակել են դեպի հյուպատոսարան տանող ճանապարհը: Ցուցարարները սկսեցին քարեր նետել վահաններով և մահակներով զինված իրավապահների վրա: Վերջիններս պայթուցիկներ նետեցին դեպի ցուցարարները: Հանրահավաքի մասնակիցներից այժմ կան վիրավորներ: Շտապօգնության մեքենաները նրանց տեղափոխեցին դեպքի վայրից: Առայժմ հայտնի չէ, թե ինչ վնասվածք են ստացել նրանք ծխահարումից, և քանի հոգի են շտապօգնության մեքենաներով տեղափոխվածները:
Ցուցարարների հետ այժմ բանակցում է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` փորձելով հանգստացնել նրանց: Քիչ առաջ հարահավաքի մասնակիցներին միացավ նաև պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` նրանց համոզելով վերադառնալ Շիրակի մարզի դատախաուզության շենքի մոտ, պայքարը շարունակել այնտեղ և դուրս չգալ ոստիկանների դեմ: «Եթե ավելորդ հրահրում եղավ ոստիկանության դեմ, եկեք պայմանավորվենք, դրան պատժելու ենք: Ոստիկանության խնդիրը կարգուկանոնը պահելն է: Թյուրիմացություն էր, ինչ էր, եղավ, էդ ամեն ինչը անցած է: Մեր ոստիկաններն են, բերեք, հանգստացեք: Էրթանք, հասնինք մեր գործին»,- ասաց Մարտուն Գրիգորյանը` գյումրեցիներին առաջնորդելով դեպի դատախազության շենք:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել