HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը նախազգուշացնում է

Երեկ ժամը 22-ի սահմաններում Երևանի Ազատության հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ: Ըստ ոստիկանության տարածած մամլո հաղորդագրության` քաղաքացիների ներկայացնելով` իրենք այնտեղ ինքնաբուխ հավաքվել էին Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու նպատակով: Հավաքի՝ բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ ոստիկանությունը հայտնաբերվել է ատրճանակ:

«ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային իրավունքի նորմերով և Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով ամրագրված արժեքներին և կանոններին, մշտապես երաշխավորել և երաշխավորում է խաղաղ հավաքների բնականոն ընթացքը և մշտապես հանդուրժողական մոտեցում է դրսևորում, քանի դեռ հավաքները կրել են խաղաղ բնույթ: ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հանրային միջոցառումը, որին մասնակցում են զինված անձինք, ինչով էլ դա պատճառաբանված լինի, և անկախ զենք կրելու օրինականությունից, չունի Սահմանադրության և օրենքի պաշտպանությունը և չի կարող հանդուրժվել, հաշվի առնելով դրա հնարավոր ծանրագույն հետևանքները: ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հավաքներին զինված մարդկանց մասնակցությունը պահանջում է օրենքով ամրագրված կտրուկ միջոցների անհապաղ կիրառում, որպեսզի հավաքի խաղաղ մասնակիցները և հասարակությունը չկրեն անդառնալի և ծանր վնասներ: ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով կարող է դադարեցնել հավաքն այն դեպքերում, երբ առաջացել է այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման անմիջական վտանգ.»,- ասված է ոստիկանության տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter