HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշում 21-ամյա պայմանագրային զինծառայող է զոհվել

Այսօր երեկոյան ժամը 5-ի սահմաններում դիպուկահարի կրակոցից զոհվել է 21-ամյա պայմանագրային զինծառայող Արման Հարությունյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի շրջակայքում։  Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հակառակորդն այսօր ակտիվորեն կրակել է Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերի ուղղությամբ։

Այգեպար, Չինարի եւ Ոսկեպար գյուղերի բնակիչները «Հետքի» հետ զրույցում նշեցին, որ իրենց կողմում այսօր ակտիվություն չի նկատվել․ «Ոսկեվանը Իջեւանի կողմն է, մեր կողմում շատ չեն կրակել՝ օրվա սովորական չափաբաժնով»,- ասաց Չինարիի բնակիչ Գրետա Դալլաքյանը։ 

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Դա նրանից է, որ ՀՀ-ն դուխ չունի ԼՂՀ-ի անկախոթյունը ճանաչելու համար: Ինչքան պրոցեսը ձգվի,այնքան լկտիանալու է Ադրբեջանը: Բայց դե ու՞մ եմ ասում. ՀՀ-ն սկի դուխ չունի գոնե մե՛կ օր սուգ հայտարարել: Ոչ մի «սև բիծ» հայ-ռուսական «դարավոր բարեկամությունում». թե չէ թուրքը «կխժռի»: Կարծես թուրքը եթե իրո՛ք ցանկանա հարձակվել, այդ բարդակ ռազմաբազային պիտի նայի: ՀԱՊԿ-ը եթե իրո՛ք ցանկանա Հայաստանին պաշտպանել, Ռուսաստանի՛ տարածքից էլ դա կարող է անել՝ ժամանակակից տեխնոլոգիաներով:
Մարիամ Մելքոնյան
Խորապես ցավակցում եմ զոհված հերոսի հարազատներին ու կիսում նրանց վիշտը: Ցավալի է, որ մեր հայ օջախներից մեկում էլ մի լույսի ճրագ մարեց, մի մայր էլ որդեկորուս պետք է ամեն օր դառնորեն սգա, մի քույր էլ կորցրեց իր անչափ սիրելի եղբորը, մի սիրող աղջկա համար էլ ճակատագիրը դաժան խաղ խաղաց.... ես հպարտ եմ, որ մեր ազգում քո նման հերոս երիտասարդներ կան Արման... քո անունը միշտ վառ կմնա մեր սրտերում ու քո սխրանքը` անմահ... հոգիդ թող խախաղություն ու հանգստություն գտնի Երկնային Հոր արքայությունում.
Դավիթ
Ամեն շաբաթ մի տան սյուն ենք կորցնում, իսկ մեր իշխանությունները միայն իրենց աթոռի մասին են մտացում ու սրան-նրան առջի ծառայություն մատուցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter