HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ոստիկանությունը պարզաբանում է Նախախորհրդարանի ավտոերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպը

ԼՂՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել այսօր Բերձորի մոտ Նախախորհրդարանի կազմակերպած ավոտերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Սույն թվականի հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից կազմակերպվել է ավտոերթ դեպի Արցախ, որը բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն շրջանակներում և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

Հաշվի առնելով նշված հանգամանքները և հասարակական կարգի հնարավոր խախտումները՝ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին, ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝  հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո։

Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում:

Նշված միջադեպի մասին ԼՂՀ ոստիկանությունն առաջիկայում ևս կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ»:

 

Լուսանկարը՝ «Հիմնադիր խորհրդարանի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (15)

Գալուստ
Այս հերթական նախճիր իրականացնողները նույն մարդիկ են , որոնք մեջքից սպանել են Մոնթեին ու Ազգալդյանին...նրանց միակ նպատակն է ուրախություն պատճառել իրենց հովանավոր ադրբեջանցիներին, իրենց նախկին կուսակցական անդամներին...
Արմեն
Այսօր ԼՂՀ ոստիկանությունը լիովին ասոցացիայի է թշնամու կողմից ներթափանցած դիվերսիա խմբի հետ: Այսինքն ոստիկանությունը յուրաքանչյուր արժանապատիվ Հայի թշնամին է: Մեր երեխաները իրենց զենքերը պետք է նաև թիկունք ուղղեն նշանառության տակ վերցնեն ոստիկանությանը -ՄԱՀ ՈՍՈԽԻՆ:
Հարութ
Այ անասուններ էլի զոռով բերեցիք հայաստանցի ղարաբախցի տարանջատում մտցրիք ձէր էտ անհեռատես ու տհաս ուղեղներով, թե երևի նման ստորություն դժվար էր Արարատի, Եղեգնաձորի կամ Վայքի տարածքում կազմակերպելը, դե իհարկե ունեք ձեր համար հատուկ նախատեսված վերջին հեռավոր մարզ ու որտեղ մի արտասովոր հանցագործի միջոցով աչքից հեռու, կարողանում եք հային հեշտությամբ ծուղակ գցել ու ավարտին հասցնել ձեր սև գործը։
Arcax
Մեկնաբանությունը...Սրանց լկտիությունը էլ արդեն սահմաններ չի ճանաչում,էդ ցինիկ հայտարարությունները թող իրենց պահեն,մեզ ել ապուշի տեղ չդնեն։Թուրքը իր սեփական ժողովրդի հետ էսպես չի վարվում,սրանք թուրքից բեթար են,ռուսաթուրք են,օպեռացիա 'կոլցոն' իրականացրին,արդեն իրենց հողը ազատագրած հերոսներին են դաժանաբար ջարդում երեխեքի հետ միասին,էլ խոսքեր չեմ գտնում,ԱՄՈՈՈԹ՜ ԱՄՈԹ՜ ԱՄՈԹ՜,ՄՒԼՒՈՆ ԱՄՈՈՈՈՈԹ՜՜՜։ Ժողովուրդ մենք սա դեռ երկար ենք հանդուրժելու՞։
nene
Արցախը հանգի՛ստ թողեք;Արցախցին իսկապես չէր ուզում դրանց մուտքը․այնպես որ ,ամեն ինչ չորագլխության մեջ չէ։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
11-րդ դարից ի վեր՝ Շուշիի ազատագրումը եզակի էր իր տեսակի մեջ: Սա հայ ժողովրդի անբո՛ղջ պատմության մեջ շատ կարևոր ու սինվոլիկ հաղթանակ էր, որի մի մասը Ժիրայր Սեֆիլյանն է: Նույնիսկ եթե համաձայն չէիք ավտոերթի հարցում, դուք ովքե՞ր եք,որ հանդգնում եք ձեռք բարձրացնել ՀԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԻՆՎՈԼՆԵՐԻ վրա: Դա նույնն է,որ անպատվեք դրոշն ու հիմնը: ԱՆՊԱՅՄԱՆ պատժե՛լ այս «ոստիկաններին» ու իրենց հրաման տվողներին:
Մուստաֆա
Операция ...Վայ ես ձեր...
Արեն
Արցախը գրավեց հայաստանցին ու սփյուռքահայը, երբ տեղացիներից շատերը փախել էին Արցախից, իսկ հիմա այդ հերոսներին արգելվում է այցելել գրավյալ հայկական մարզերից մեկը ու զենքով են դիմավորում...այո՝ միայն հայը կարող է կործանել հային, ԱՄՈԹ
Պիքըլ
նորից Հայերը զիրա՞ր ենծ ծեծում --- լաւ նշան է --- երեւի բաւարար թուրք չկայ ծեծելու...
HARUT
ՄԵՐ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՉԷ ՈՐ ԱԾԽԱՐՀՈՒՄ ԿԱՆ ԹՈՒՐՔԵՐ.ԱՅԼ, ԱՅՆ ՈՐ ԿԱՆ ԹՈՒՐՔԱՆՄԱՆ ՀԱՅԵՐ.................Գ. ՆԺԴԵՀ
VARDAN
Իսկ որտեղ էին մեր զինվորները երբ թուրքերը ծեծում էին հայերին /.?
Անի
Հետո էլ ասում ենք, թե թուրք օտարը հայի ջարդ ճանաչի, երբ դեռ յուրայինն է մեզ ջարդում։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Երրորդ՝ ի՞նչ ասել է՝ «հանրության մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը ԼՂՀ»։ Բայց ոստիկաննե՞րը չէին դիմավորողներն ու ծեծողները:................................... Եվ չորրորդ՝ իսկապես հերի՛ք եղավ թաքնվեք «ներքին իրավիճակը չլարենք,որ հակառակորդը չհարձակվի»-ի հետևում: Ադրբեջանը 25 տարի կրակում է ու դեռ 125 տարի էլ կրակելու է. ուրեմն Հայաստանում (Արցախը ներառյալ) երբեք օրինական ռեժիմ ու իրավական պետություն չպիտի՞ լինի: Թե՞ (ջիպամոլ) օլիգարխիկ կլանը միլիարդավոր դոլարներ պիտի փախցնի օֆշորներ, իսկ սահմանի էժան ու պրիմիտիվ փշալարերից պահածոների ծակ տուփեր կախելով՝ «անվտանգություն» պիտի շարունակեք ձևացնե՛լ:
AVA
Ովքեր որ հիմա ջարդուխուրդ են անում այս հայ մարդկանց, կասեք արդյոք սրանք ինչով են տարբերվում 100 տարի առաջվա այն թուրքից։
Հայկ
Եթե հայ մարդը իր ընտանիքով Արցախ է մեկնում ու նրան նման կերպ ծեծում ու ջարդում են, թե գնացեք այստեղից, ապա ժամանակին 1988-ին նույնը ազերին եր ասում ու փորձում աներ դա, հիմա թե դա ինչքանով նրանց մոտ ստացվեց, կարծես դա այսօր երևաց, ցավալի է շատ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter