
Քաջարանի հիվանդանոցում 13 հոգի վարակվել և հիվանդացել է «հեպատիտ c»-ով
Քաջարանի բժշկական կենտրոնում 2014 թվականին բուժօգնություն և սպասարկում ստացած հիվանդներից այս պահի դրությամբ 13-ի մոտ ախտորոշվել է «հեպատիտ c»-ով վարակվածություն և հիվանդություն։ Հետազոտություններն այս ուղղությամբ շարունակվում են: Ինչպես հայտնի է, դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը քննարկումներ նախաձեռնեց ՀՀ առողջապահության նախարարության հետ: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստակամություն է հայտնել հոգալու 13 հիվանդի բուժօգնության և սպասարկման ողջ ծախսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել