
Ձկան արտահանման ծավալներն աճել են 4 անգամ
Հայաստանից ձկան արտահանման ծավալները 2014-ին կտրուկ աճ են գրանցել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2014 թվականին Հայաստանից արտահանվել է ավելի քան 95 հազար տոննա կենդանի ձուկ:
Նախորդ 4 տարիներին այն չէր գերազանցել 25 հազար տոննան, չնայած տարեցտարի աճել էր:
Չնայած Հայ ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը հայտարարել էր, որ ձկան արտահանման ծավալների աճ չկա և առաջիկայում էլ նվազում է սպասվում, այդուհանդերձ, աճը գրեթե քառակի է:
Արթուր Աթոյանը արտահանման ծավալների նվազումը պայմանավորել էր նաև բնապահպանության նախարարության իրականացրած բարեփոխումներով: Հիշեցնենք՝ ԲՆ-ն նախաձեռնել էր Արարատյան դաշտում արտեզյան հորերի կոնսերվացման ծրագիրը, որը, ինչպես տեսնում ենք, չի խոչընդոտել ձկան արտադրության և արտահանման ծավալներին: Թե որքանով է արդյունավետ եղել կոնսերվացումը, այլ հարց է, որին կանդրադառնանք առաջիկայում:
Ընդ որում՝ չի նվազել նաև թարմ ձկան արտահանման ծավալները: Այն կայուն աճել է վերջին հինգ տարիներին: Փոխարենը նվազել է սառեցված ձկան արտահանումը: 2014 թվականին սառեցված ձուկ գրեթե չի արտահանվել՝ 200 տոննա:
![]() |
![]() |
Մեկնաբանել