Արեն Անտոնյանը արժանացավ բրոնզե մեդալի
Մոսկվայում անցկացվող «Խառլամպիևի հուշամրցաշարում», որը Սամբոյի աշխարհի գավաթի պաշտոնական խաղարկությունն է, հայ մարզիկները շարունակում են մեդալներ նվաճել:Այսօր 57 կգ քաշային կարգում Արեն Անտոնյանը 3-րդն էր ու արժանացավ բրոնզե մեդալի:
Հիշեցնենք, որ երեկ նման հաջողության էր հասել նաև Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում, իսկ Աշոտ Դանիելյանը 90 կգ քաշային կարգում դարձել էր մրցաշարի հաղթող ու նվաճել աշխարհի գավաթը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել