
Ինչ ազդեցություն կունենա Իրանի հետ կնքված համաձայնագիրը նավթի շուկայում
Միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը Իրանին հնարավորություն կտա վերսկսել նավթամթերքի արտահանման գործընթացը: «Սակայն բուն արտահանման պրոցեսը վերսկսելու համար անհրաժեշտ է վեջնական համաձայնագիր կնքել: Ենթադրվում է, որ այդ իրադարձությունը տեղի կունենա հունիսին: Այդ փուլում նախատեսվում է կիրառված բոլոր պատժամիցների վերացում և նավթաարդյունաբերության ոլորտում ներդորւմների նախապատրաստման փուլի վերականգնում»,- գրում է The Wall Street Journal-ը:
Իրանի և «Վեցյակի» միջև նախնական համաձայնության մասին հայտարարությունից հետո «Brent» մակնիշի նավթի գինը միանգամից նվազել է 3,8%- ով: «Eurasia Group» խորհրդատվական կազմակերպության մասնագետները զգուշացնում են, որ նավթի գնի նվազումը դադարելու է եկող շաբաթ, երբ կմեկնարկի համաձայնագրի դրույթների մանրամասն քննարկման գործընթացը:
«Եթե մինչև հունիսի վերջ վերջնական համաձայնագիրը կնքվի և կիրառված պատժամիջոցները վերացվեն կամ սառեցվեն, Իրանին նավթի արդյունահանման ծավալները մեծացնելու համար երեք ամիս է անհրաժեշտ բանկային և նավթի արդյունաբերության ոլորտներին, այնուհետեւ ևս վեց ամիս, որպեսզի կարողանա օրական 1 մլն բարել նավթ արդյունահանել ու արտահանել: Այս ցուցանիշին հասնելու համար Իրանից կպահանջվի ինը ամիս ինտենսիվ և կենտրոնացված աշխատանք»: Այսպիսի կարծիք են հայտնել` «Societe Generale»-ի մասնագետները: Նրանք ենթադրում են, որ մինչև 2016 թվականը իրանական նավթը մեծ ազդեցություն չի ունենա համաշխարհային շուկայում:
Բայց երբ վերացվեն պատժամիջոցները, Իրանը միանգամից կարող է վերկսել արտահանման գործընթացը իր պահուստներից, որոնք բավականին մեծ են, քանի որ երկրում արդյունահանումը ավելի շատ է, քան սպառումը:
ԱՄՆ- ի էներգետիկային նախարարության տվյալների համաձայն՝ Իրանի նավթի զգալի մասը արտահանվում է Պարսից ծոցի Խարկ Լավան և Սիրրի կղզիներից, որտեղ պահեստների ընդհանուր տարողականությունը 38 միլիոն բարել է: Իրանը նավթը պաշարում է նաեւ հսկա տանկերներում, քանի որ կոշտ պատժամիջոցների պատճառով, որոնք վերաբերում են ապահովագրմանը և ծովային բեռնափոխոդրումներին, «National Iranian Tanker»- ի աշխատանքը միջերկրական ծովում դժվարացել էր:
«Ամեն դեպքում իրանական տանկերների համար ավելի հարմար գործ հնարավոր չէր գտնել՝ հաշվի առնելով ԱՄՆ- ի կողմից կիրառվող պատժամիջոցները», հայտարարում է իտալական «Banchero Costa Group»-ի տանկերների բրոկեր ընկերության ղեկավար Րալֆ Լեշզինսկսին:
Լոնդոնյան «E.A. Gibson Shipbrokers»- ի գնահատմամբ, փետրվար ամսվա սկզբից արդեն իսկ թվով 15 VLCC դասին պատկանող տանկերներ լքել են իրանական ափերը (ընդհանուր տարողականությունը մոտավորապես 35 միլիոն բարել նավթ): Այս տանկներն էլ օգտագործվում են, որպես նավթամթերքի պահեստներ:
Իրանական նավթի մեծ մասը արտահանվում է ասիական երկրներ, մասնավորապես ` Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա և Թուրքիա: Նավթի համաշխարհային շուկայում մրցակցելու համար, Իրանը ստիպված կլինի վաճառել նավթը ավելի ցածր գնով: Այսպիսի կարծիք են հայտնել սինգապուրյան տրեյդերները:
Մեկնաբանել