
Ձերբակալել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Պավել Մանուկյանին (լրացվող)
16:35
«Հիմնադիր խորհրդարանը» տեղեկացնում է, որ Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխում են Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայր։ Մինչ այդ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին նույնպես տեղափոխել էին ձերբակալված անձանց պահման վայր։
11:42
Հիմնադիր խորհրդարանը հաղորդում է, որ խուզարկությունից հետո բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանին, Վանաձորի գրասենյակի պատասխանու Հովհաննես Ղազարյանին, Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանին։
10:45
Հիմնադիր խորհրդարանը տեղեկացնում է, որ առավոտյան խուզարկել են նաև Վանաձորում բնակվող Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Ղազարյանի բնակարանը, այնուհետև բերման ենթարկել նրան։ Այս պահին խուզարկում են նաև Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակը։
10:28
Հիմնադիր խորհրդարանը հայտնում է, որ այս պահին բերման են ենթարկել Ժիրայր Սէֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին։
10:12
Րոպեներ առաջ բերման են ենթարկել Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սէֆիլյանին (Ժիրայր Սէֆիլյանի եղբայր)։
09:57
Հիմնադիր խորհրդարանը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ձերբակալել են ՀԽ պատգամավոր ազատամարտիկ Պավել Մանուկյանին և այս պահին խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի և Կարո Եղնուկյանի բնակարանները։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել