HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազության պարզաբանումը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպի վերաբերյալ

Գորիսի «Սդըղի գյոլ» կոչվող տեղանքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ դատախազությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ. 

«Հաշվի առնելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիս քաղաքի  «Սդըղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, ինչպես նաև հանրությանը պատշաճ իրազեկելու  և ապատեղեկատվությունը  բացառելու նպատակով  պարզաբանում ենք, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին «Գորիս ԲԿ» ՓԲԸ-ից  ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարություն Գագիկի Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով, ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Հարժիսի գյուղում՝ մեքենայի վրա աշխատանք կատարելու ընթացքում:

Ահազանգի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում  նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել,  որ Հ. Զաքարյանը  մարմնական վնասվածքը ստացել է, ոչ թե իր նշած հանգամանքներում, այլ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում,  Գորիսի «Սդըղի գյոլ» կոչվող տեղանքում ինքնությունը չպարզված այլ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, որի ժամանակ  վնավածքներ է ստացել նաև վերջինիս եղբայրը՝ Մուշեղ Զաքարյանը:

Մարզի դատախազի կողմից նշված նյութերը պահանջվել և ուսումնասիրել են, արդյունքում, նկատի ունենալով, որ նյութերով հիմնավորվել է անհայտ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հանգամանքը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ, ուստի մարզի դատախազի տեղակալ, արդադատության երրորդ դասի խորհրդական Ա. Ավետիսյանի կողմից 2015թ մայիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին՝ միաժամանակ ոստիկանության Գորիսի բաժնին հանձնարարվել է ակտիվացնել ձեռնարկվող օպերատիվ հետախուզական միջոցառումները՝ հանցագործության բոլոր մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Մեկնաբանություններ (1)

Սամվել
դատախազությունը փաստորեն,ակնհայտ ձևով լղոզում է,նենգափոխում է հանգամանքները,որպեսզի այս էլ որերորդ անգամ պաշտպանի մեղավորին,տվյալ պարագաում հանրահայտ չդատապարտված ճիվաղին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter