
ՀԷՑ-ն առաջարկում է էլեկտրաէներգիան թանկացնել 17 դրամով
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայաններից, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողներից` «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ, «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ ստացել է սակագների վերանայման հայտերի փաթեթները: Հանձնաժողովն արդեն սկսել է հայտերի ուսումնասիրության գործընթացը:
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի առաջարկում գործող մոտ 2 դրամ կվտ/ժ սակագինը դարձնել մոտ 5 դրամ: Մոտ 1 դրամով թանկացնում է Բարձրավոլտ էլեկտրացանցերը, 2 դրամով` «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանը, 8 դրամով` «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն, իսկ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն իր առաջարկով սակագինը բարձրացնում է 3 դրամով:
ՀԷՑ-ը այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի` դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով սպառողներին մատակարարվող 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը սահմանել 58 դրամ 93 լումա, իսկ գիշերային սակագինը` 48 դրամ 93 լումա:
Նշենք, որ գործող սակագներով 1կվտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 41 դրամ 85 լումա է, իսկ գիշերայինը` 31 դրամ 85 լումա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել