HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը 2016-ին հյուրընկալելու է Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի՝ CIBJO-ի կոնգրեսը

2016թ. Հայաստանը հյուրընկալելու է Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի՝ CIBJO-ի ամենամյա կոնգրեսը: Այս հեղինակավոր ֆորումը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է այս տարի Բրազիլիայում մայիսի 4-6-ը անցկացվող CIBJO-ի հերթական կոնգրեսի ժամանակ: 2015թ. CIBJO-ի Կոնգրեսի գլխավոր ասամբլեան քվեարկությամբ որոշեց, որ հաջորդ տարի կոնգրեսն ընդունող կողմեր են դառնում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը՝ AJA-ը: Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիան՝ CIBJO-ն, ներկայացնում է անհատների, ընկերությունների և կազմակերպությունների շահերը, որոնք զբաղվում են ոսկերչությամբ և այլ թանկարժեք մետաղների մշակմամբ: CIBJO-ն ստեղծվել է 1926թ. և ոսկերչության ոլորտում գործող ամենահին կազմակերպություն է: Կառույցին անդամակցում են ավելի քան 40 երկրների ազգային ոսկերչությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններ: Նրա տիրույթներն ընդարձակ են, ներառում են ոսկերչությունը, թանկարժեք մետաղների մշակման և հանքերի ոլորտները՝ վերամշակումից, արտադրությունից մինչև առևտրային կենտրոններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter