
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը. խոչնդոտում են ֆրանսահայ ազգային-քաղաքական գործչի մուտքը Հայաստան
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարություն է տարածել, նշելով որ ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին (ըստ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթի՝ Ջեան-Բապտիստե Օզկիրիսյան) արդեն շուրջ երկու ժամ շարունակ պահում են սահմանային գոտում և խոչընդոտում են նրա մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:
«Նրա ձեռքից առանց որևէ պատճառաբանության վերցրել են ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը: Շանթ Ոսկերչյանը հայտնի է որպես ռեժիմի հանցավոր գործողությունների, իսկ վերջին շրջանում՝ հատկապես Հիմնադիր խորհրդարանի անդամների ապօրինի կալանավորման դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ղեկավար և ակտիվ մասնակից»,- նշված է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել