HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համալսարանի պատասխանը դասախոսներին

Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) մի խումբ դասախոսների կողմից ս/թ. հոկտեմբերի 31-ին մամուլում տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Համալսարանի ռեկտորի 2011թ. հոկտեմբերի 17-ի թիվ 142 հրամանով, ի կատարումն Քանաքեռ-Զեյթուն շրջանի ընդահանուր իրավասության դատարանի վճռի, ՀՖՀՀ 12 դասախոսներ վերականգնվել են իրենց նախկին պաշտոններում: Նրանց նաև վճարվել են դատարանի որոշմամբ սահմանված գումարները: Այսպիսով, ՀՖՀՀ-ն ամբողջությամբ կատարել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բոլոր պահանջները:

Վերոնշյալ դասախոսներից ութը` Նարինե Կոխտիևան, Շուշանիկ Պետրոսյանը, Տաթևիկ Սարուխանյանը, Գայանե Հակոբյանը, Լիլիա Դիլանյանը, Հայկանուշ Մխիթարյանը, Հերմինե Ահարոնյանը և Լիլիթ Չիթչյանը վերականգնվելուց հետո առայսօր համալսարան չեն ներկայացել և չեն կատարել իրենց աշխատանքային պայմանագրերով սահմանված պարտականությունները:

Ցավալի է, որ նշված ութը դասախոսները իրենց աշխատանքային պարտականությունները (2011-2012 ուս. տարվա ուումնական ծրագրերին համարժեք իրենց կողմից դասավանդելիք առարկաների ուսումնական պլանների և գնահատման մեթոդաբանության մշակում, դասավանդման նախապատրաստմանն անհրաժեշտ մանկավարժական աշխատանքներ, և այլն) կատարելու փոխարեն զբաղվում են ապատեղեկտվության տարածմամբ և համալսարանի վարկաբեկմամբ:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter