
Հայաստանում միջին աշխատավարձը 180 հազ. դրամ է. պաշտոնական
Սեդա Հերգնյան
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա ապրիլին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 180 հազ. դրամ։ 2014 թվականի նույն ամսվա համեմատ, ըստ վիճակագիրների, մեր երկրում միջին անվանական աշխատավարձը բարձրացել է 11.5%-ով:
Այդ թվում՝ պետական հատվածում աշխատավարձը ապրիլին կազմել է 156 հազ. դրամ (աճը՝ 12.6%), իսկ ոչ պետական հատվածում մոտ 214 հազ. դրամ (աճը՝ 10.5%):
Երեկ էլ՝ մայիսի 25-ին, Հայաստանի խորհրդարանում տեղի են ունեցել «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:
Ըստ հաշվետվության՝ Հայաստանում 2014թ. գործազրկության մակարդակը աճել է 1.4 տոկոսային կետով՝ կազմելով 17.6 տոկոս։
2014թ. միջին աշխատավարձը, 2013թ. հետ համեմատ, աճել է 8.3 %-ով ՝ կազմելով 171 հազար դրամ։ Այդ թվում՝ պետական հատվածի աշխատավարձը աճել է 9%-ով ու կազմել 151.5 հազ. դրամ, իսկ մասնավոր հատվածինը՝ 7.3%-ով և կազմել 199 հազ. դրամ:
Լուս.՝ economictimes.indiatimes.com
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել