
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն` ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության` տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
«Հետքը» (հիմնադիր` «Հետաքննող լրագրողներ» ՀԿ) դեռևս 2014թ. նոյեմբերին գրավոր նամակով ՀՀ գլխավոր դատախազին խնդրել էր հնարավորություն տալ ծանոթանալու 1995 թ-ին ՀՀ գերագույն դատարանի դատավճռով մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով դատախազական վարույթին և կատարել լուսանկարահանում: Դատախազությունը որևէ կերպ չի արձագանքել հարցմանը: Նույնաբովանդակ նամակ ուղարկվել է նաև 2015թ. մարտ ամսին. դարձյալ դատախազությունը չի պատասխանել:
Այս գործով առաջին նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսի 7-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել