HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության. թութն ուղարկվել է փորձաքննության

Հունիսի 5-ի երեկոյից մինչև այսօր` ժամը 15:00-ի դրությամբ, Ճամբարակի առողջության կենտրոն է դիմել 32 անձ, որից 7-ը` մինչ 10 տարեկան:        

Երեխաներից 5-ը բուժում է ստանում ստացիոնար պայմաններում, 2-ը` դուրս է գրվել, բուժումը կշարունակվի ամբուլատոր պայմաններում: Հոսպիտալացվածներից 29-ը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից են, 3-ը` Ճամբարակից: 32 տուժածից 7-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը` բավարար: Եվս 20 հիվանդ Վահան գյուղում բուժում է ստանում ամբուլատոր պայմաններում: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի  հանձնարարականով` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբը մեկնել է Ճամպարակ:  Մասնագիտական խմբի կազմում է նաև ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Նախարարությունը ավելացնում է, որ սյս պահին բակային համայցերը շարունակվում են`  նոր տուժածներ հայտնաբերելու նպատակով:  Թունավորման պատճառը պարզելու նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, ինչպես նաև կատարվում են լաբորատոր հետազոտություններ: Նախնական տվյալներով  սննադային թունավորում է` բոլոր տուժածները կերել են թութ: 

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ առողջապահության նախարարության ահազանգը ստանալուց հետո անմիջապես այցելել են Վահան գյուղ և տեղում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հավաքել պահանջվող տեղեկությունները, շրջայց կատարել, նաև՝ բնակիչների մոտ հայտնաբերված թութն ուղարկել լաբորատոր փորձաքննության: «Ծառայության մասնագետները շարունակում են աշխատանքները տեղում»,- հայտնում է ՍԱՊԾ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter