HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջկա կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր ցերեկն Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ` ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով։ Վիճակը գնահատվել է միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Ստացել է վիճակին համապատասխան բուժում։ Երեկոյան կողմ փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է։ Տեղափոխելով վերակենդանացման բաժանմուք, մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը: 

Այս պահին ռեանիմոբիլով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվում նույն ախտանշաններով, ծանր վիճակում գտնվող փոքրիկ տղա` Նորապատ գյուղից։
Մոտ երկու ժամ առաջ Արմավիր քաղաքի նույն ընտանիքի երկու երեխա (տարբեր մանկապարտեզների սաներ) ևս ընդունվել են տեղի ինֆեկցիոն բաժանմունք։ Եկուսի վիճակն էլ գնահատվում է թեթև։
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Արմավիրի մարզ են մեկնել նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, մանկական ռեանիմատոլոգներ: Վարակի աղբյուրը պարզաբանելու, կանխարգելիչ ու հակահամաճարակային աշխատանքներ իրականացնելու նպատակով տեղում աշխատում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների խումբը։ Արմավիր է մեկնել նաև ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը:
Աշխատանքներում ընդգրկվել են նաև «Արաբկիր» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների մասնագետները:

Երևանի բժշկական կենտրոններում օպերատիվ աշխատանքները համակարգում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը: Իրավիճակը հսկողության տակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter