ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին ահազանգ է ստացվել
Այսօր՝ժամը 12.48-ին, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Նախարարությունը հայտնում է, որ ահազանգի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել