
Ասիայի «սև երկուշաբթին»
Օգոստոսի նախավերջին երկուշաբթին ասիական շուկայի համար դարձել է իսկական «սև երկուշաբթի: Չինաստանի բաժնետոմսերը զգալի անկում են ապրել, որին հաջորդել է տարածաշրջանի մյուս շուկաների անկումը:
Shanghai Composite- ի ինդեքսը միանգամից նվազել է 8.45%- ով, հասնելով մինչև 3211,2 կետին, այսպիսով այն նվազել է առանցքային համարվող 3500 միավոր մակարդակից:
Hang Seng China Enterprises -ի ինդեքսը նվազել է միանգամից 6.7%- ով, ինչը 2009 թվականից սկսած մաքսիմալ անկում է: Թայվանի Taiex-ի ինդեքսը նվազել է 7.5%- ով:
Միևնույն ժամանակ Չինաստանում պետական աջակցությունը չկարողացավ փարատել ներդրողների մտահոգությունները: Նրանց վաղուց մտահոգում էր աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսության աճի դանդաղ ընթացքը
Տնտեսական ցուցանիշների վատթարացումը և կապիտալի արտահոսքի նշանները ստիպում են կառավարությանը աննախադեպ քայլեր ձեռնարկել, երկրի արժեթղթերի շուկան ամրապնդելու համար, որի կապիտալիզացիան հասնում է մինչև 6 տրիլիոն դոլարի:
Չինաստանի իշխանությունները առաջին անգամ թույլ են տվել բաժնետոմսեր գնել նույնիսկ կենսաթոշակային հիմնադրամներին, ինչը նշանակում է, որ բանկային պահուստները չեն բավարարել իրավիճակը մեղմացնելուն:
Կենսաթոշակային հիմնադրամի ներդրումների առավելագույն չափը սահմանափակված է և կարող է հասնել հիմնադրամի վերահսկողության տակ գտնվող մաքուր ակտիվների ընդհանուր ծավալի միայն 30%-ը: Բացի այդ, Չինաստանի Պետական խորհրդի կազմած փաստաթուղթը նախատեսում է, Չինաստանի Կենսաթոշակային հիմնադրամի մասնակցությունը պետական ընկերությունների բաժնետոմսերի առաջնային տեղադրմանը:
Չինաստանի Կենսաթոշակային հիմնադրամի մաքուր ակտիվների ծավալը, որի մեջ մտնում է երկրի սոցիալական ապահովագրության հիմնադրամի միջոցների 90%-ը, վերջապես 2014 թվականին կազմել էր 3.5 տրիլիոն յուան (547 միլիարդ դոլար):
Շուկայի մասնակիցները հայտնում են, որ իսկական աղետ է տեղի ունենում և թվում է, որ այն հնարավոր չէ կանգնեցնել: Եթե ներդրումային հիմնադրամները և ընկերությունները չկրճատեն իրենց բաժնետոմսերի քանակը, հնարավոր է, որ նրանք ստիպված լինեն փակվել:
Բազմաթիվ նոր հիմնադրամներ, որոնք դեռևս չունեն բավարար կայունություն, արդեն իսկ, վնաս են կրել: Այժմ շատերը ուղղակի հույս ունեն, որ կկարողանան գոյատևել շուկայի այս փոթորկում, իսկ եկամուտի մասին գերադասում են չմտածել:
Shanghai Composite- ի մեջ մտնող ավելի քան 750 ընկերությունների բաժնետոմսերն արդեն նվազել են 10%- ով: Դրանց թվում են նաև Сhina Shenhua Energy Co և Shipbuilding Industry Co կազմակերպությունները: Shanghai Composite-ի ինդեքսը` հունիսի 12-ի պիկի հետ համեմատ նվազել է 38%- ով, իսկ կապիտալիզացիան նվազել է, ավելի քան, 4 տրիլիոն դոլարով:
Հոնկոնգում Hang Seng-ի ինդեքսը նվազել է 4,6%- ով:
Չինական խոշորագույն ընկերություններից PetroChina Co.-ի բաժնետոմսերը գինը նվազել է 8,4%- ով, Industrial and Commercial Bank of China Ltd.-ի բաժնետոմսերին` 7,7%- ով:
Bloomberg- ի տվյալներով` Չինաստանում հուլիսին տնտեսական աճը դանդաղել է մինչև 6.6%: Օգոստոս ամսվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ վիճակն ավելի է վատացել: Մասնավոր արտադրողական ինդեքսը նվազել է և հասել վերջին վեց տարիների ընթացքում գրանցված նվազագույն ցուցանիշին:
Առանձին վերլուծաբաններ և տնտեսագետներ ընդգծում են, որ Չինաստանի տնտեսությունը արդեն երկար ժամանակ է «օճառի պղպջակի» տեսք ունի:
JK Life Insurance Co. ֆոնդի ղեկավար Վու Կանի կանխատեսմամբ Shanghai Composite- ը կարող է նվազել մոտավորապես մինչև 3000 միավոր:
Չինաստանի Ազգային բանկի կողմից յուանի արժեզրկումը, իր հետևից ավելացրել է կապիտալի արտահոսքի աճը: EPFR Global- ի տվյալներով` Ասիա տարածաշրջան ամենաշատը Չինաստանի հիմնադրամներից է արտահոսք եղել, այն կազմել է, ընդհանուր առմամբ, 4 միլիարդ դոլար:
Աղբյուրը` միջազգային մամուլ:
Մեկնաբանել