
ԱԺ-ում քննարկվում է ՌԴ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը
Լիլիթ Թադևոսյան
Այսօր ՀՀ կառավարությունը հրավիրել է ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվում է ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2015 թվականի հունսիս 26 -ին Երևանում ստորագրված ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, ներկայացնելով համաձայնագիրը, ասաց, որ ստորագրվող համաձայանգրի նպատակը ՀՀ և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին 2013 թվականին կնքված պայմանագրի իրականացման շրջանակներում ՀՀ զինված ուժերի սպառազինման ապահովումն է:
«Ըստ ՀՀ Կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի՝ կողմերի պատասխանատու լիազորված մարմիններն են՝ հայկական կողմից ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՊՆ-ն, իսկ ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների նախարարությունը և ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը»,- ասաց Արա Նազարյանը:
Համաձայնագրով ՌԴ կառավարությունը նախատեսում է ՀՀ կառավարությանը տրամադրել մինչև 200 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատաարարումների ֆինանսավորման համար:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ ըստ համաձայնագրի՝ ներգրավվող պետական արտահանման վարկը 200 միլիոն ԱՄՆ դոլարի չափով կտրամադրվի 13 տարի ժամկետով, որից առաջին երեք տարիները արտոնյալ պայմաններով՝ տարեկան երեք տոկոս տոկոսադրույքով:
«Ընդ որում ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում՝ համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրի տասը տոկոսի չափով ավանսային վճարումների տեսքով»,- ասաց փոխնախարարը:
Մեկնաբանել