HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարան կկառուցվի

Կառավարությունը այսօր հավանություն է տվել Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու՝ 33 մլն եվրո արժողությամբ ներդրումային ծրագրին: Մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2014թ.-ին՝ Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում: Կառավարությունն ընդունել է նաև հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ին այդ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին որոշում:

Բացի այդ՝ գործադիրը որոշել է Երկաթուղային կայարանի հարող տարածքում հանրապետության տարածք մուտք գործող գյուղատնտեսական մթերքներով բեռնված վագոնների ախտահանման աշխատանքների կանոնակարգման նպատակով Տավուշի մարզի Այրում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Այնտեղ կկառուցվի ժամանակակից շենքային պայմաններին համապատասխան կառույց և կապահովի շուրջ 40 աշխատատեղ: Արդյունքում՝ գյուղատնտեսական վնասատուներով մթերք ՀՀ տարածք մուտք չի գործի:

Լուսանկարը՝ www.cleanland.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter