
Վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը. կան զոհեր և վիրավորներ
Նոյեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 03.10-ին, ՀՀ տարածքային կառվարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:
Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ըստ նախնական տվյալների` ժամը 03.08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
ՀՀ ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը կապ է հաստատել ՌԴ Տուլայի շրջանի ԱԻ պետի հետ: Վերջինս հայտնել է, որ պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ և ներկայումս աշխատանքներ են տարվում զոհերի ու վիրավորների անունները պարզելու ուղղությամբ:
Ժամը 09:30-ի դրությամբ` ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեևսկի (12 մարդ) և Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մշտական կապի մեջ է ՌԴ ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի հետ և ՏԿԱԻՆ պաշտոնական կայքի միջոցով պարբերաբար տեղեկություններ կտրամադրի պատահարի վերաբերյալ:
Բացվել են թեժ գծեր`
- Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում` 007 487 221 1609
- ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում` 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով:
Պարզվում են Տուլայում ՃՏՊ-ից տուժածների անունները
Ժամը 10.00-ի դրությամբ պարզվել է, որ Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 33-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային բժշկական կենտրոններ:
Մասնավորապես Ուզլովայա ԲԿ՝
- Միշպիրյան Գևորգ Աշոտի (ծնվ. 1980թ.)
- Սարգսյան Սերյոժա (ծնվ. 1960թ.)
- Երեմյան Անուշավան Ռադնիկի (ծնվ. 1960թ.)
- Նալբանդյան Սպարտակ Ցոլակի (ծնվ. 1947թ.)
- Նահապետյան Հակոբ Ստեփանի
- Ունոսյան Լևոն Մաքսիմի
- Երանոսյան Անուշավան Ռազմոստի
- Մկրտչյան Սարգիս Շալիմի
- Օհանյան Ժորա Օմիրի
- Օրոնիսյան Արթուր Արգամի
- Հակոբյան Տիգրան Գարիմի
- Գրիգորյան Սաքո Փաշիկի
- Սաֆարյան Կարեն Աշոտի (ծնվ. 1985թ. ծանր)
- Ինքնությունը ճշտվում է
- Ինքնությունը ճշտվում է
Կիրեևսկի ԲԿ՝
- Թովմասյան Ռազմիկ Ռոբերտի 1981թ.
- Անտոնյան Ռադիկ Աշոտի 1972թ.
- Պաֆարյան Կարեն Արմենի 1985թ.
- Երեմիշյան Մարինե Կարենի 1961թ.
- Ասրյան Ապրես Ռուբենի 1966թ.
- Աղաջանյան Սարգիս 1950թ.
- Սարգսյան Գայանե Վելիկի
- Մինասյան Հունան Թովմասի 1989թ.
- Խուրչուրյան Արման 1976թ.
- Երեմյան Արմեն 1987թ.
- Ղարաղանյան Սիմոն Հայկազի 1975թ.
- Դանիելյան Վովա Սամվելի 1976թ.
Նովոմոսկովսկի ԲԿ՝
- Հարությունյան Գայանե Գրուստանի 1975թ.
- Գալստյան Արարատ Արմենի 1992 թ.
- Թադևոսյան Սելան Սերոժի
- Կոսոբողլյան Գարիկ Արմենի
- Չապորյան Քնարիկ
- Ռումակյան Ժորա Արայի 1978թ.
Մեկնաբանել