HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոտարի գործողություններում ենթադրյալ քրեաիրավական խախտման հատկանիշները պարզելու նպատակով հաղորդում է ուղարկվել գլխավոր դատախազություն

2015 թվականի հոկտեմբերին ՀՀ արդարադատության նախարարություն է դիմել քաղաքացի Մ.Մ-ն ՝ բողոք ներկայացնելով Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վ.Գ-ի գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն: 

Քաղաքացու բողոքի ուսումնասիրության, իսկ հետագայում նաև կազմակերպված ընդունելության արդյունքում պարզվել է, որ նոտարի գործողություններում կարգապահական խախտման բնույթի հատկանիշներ պարունակելուց բացի՝ առկա են նաև ենթադրյալ քրեաիրավական խախտման հատկանիշներ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել համապատասխան հաղորդում՝ նոտարի գործողություններում ենթադրյալ քրեաիրավական խախտման հատկանիշներին առնչվող հանգամանքների առկայությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter