HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փարիզի ահաբեկչության զոհերի թիվն արդեն անցել է 150-ը, իսկ վիրավորներինը` 200-ը

Փարիզի դատախազության և ոստիկանության տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում այս գիշեր տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը անցել է 153-ը, 200-ից ավել վիրավորներ կան, որոնցից 80-ը` ծանր վիճակում:

Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլինը (François Molins) շաբաթ օրը հայտնել է, որ ընդհանուր առմամբ վեց բնակավայրեր են հարձակման ենթարկվել մայրաքաղաքի ներսում և սահմաններից դուրս: Նվազագույնը 153 մարդ է զոհվել պայթյուններից և կրակոցներից:

Ահաբեկչական հարձակման թիրախներից մեկը եղել է Փարիզի ֆուտբոլային հանդիպման մարզադաշտը, երբ տեռորիստներից ոմանք, ինչպես հայտնում է CNN-ը, զինված AK-47 տեսակի զենքով, մյուսները՝ ռումբերով հարձակում են գործել քաղաքացիների վրա: Մարզադաշտում այդ պահին Ֆրանսիայի հազարավոր քաղաքացիներ և զբոսաշրջիկներ վայելում էին Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, այնտեղ է եղել նաև նախագահ Օլանդը:

Փարիզի դատախազության խոսնակն ասել է, որ ծայրահեղականներից ութ հոգի զոհվել է հարձակումների ժամանակ:

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ` հայտնելով ցավակցությունները և առաջարկելով օժանդակություն հետաքննության հարցում: Ավելի վաղ Օբաման հայտնել է. «Այս հարձակումը ոչ թե պարզապես Ֆրանսիայի ժողովրդի, այլ ողջ մարդկությանն է ուղղված և այն համամարդկային արժեքներին, որ մենք կրում ենք»:

Աղբյուրը` CNN, The Guardian (զոհերի և վիրավորների թիվը պարբերաբար թարմացվում և փոխվում է տարբեր աղբյուրներում)

Լուսանկարը` The Guardian-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter