HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 12-ին Բաղրամյանից բերման ենթարկվածների դեմ հայցերն ընդունվել են վարույթ

Լիլիթ Թադևոսյան

Սեպտեմբերի 12-ի լուսաբացին Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիների գործով ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով  այդ քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկել: Տվյալ պահանջով հայցադիմումն ընդունվել է վարույթ: Այդ մասին «Հետքի» հետ զրույցում ասաց այդ օրը բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը:

«Ոստիկանությունը դատարան է դիմել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, բայց դա անօրինական պահանջ էր: Այդ օրը եղել է 48 բերման ենթարկված, և ես տեղյակ եմ, որ կոնկրետ ինձ ծանոթ 15 հոգու ծանուցագիր է եկել»,- ասաց Տիգրան Մազմանյանը:

Տիգրանի գործով դատական նիստը նշանակված է հունվարի 18-ին:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 11-ին էլեկտրաէներգիայի թանկացման որոշման դեմ պայքարող քաղաքացիները կրկին փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան: Իսկ հաջորդ օրվա լուսաբացին՝ ժամը 05:30-ի սահմաններում, ոստիկանության ուժերը Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասից հեռացրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներին և բերման ենթարկված 48 քաղաքացիներին ոստիկանությնում երեք ժամ պահելուց հետո ազատ էին արձակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter