
Կուտակումներ՝ 9/32 ընտրատեղամասում
Աջափնյակի 9/32 ընտրատեղամասում մարդկանց կուտակումներ են: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նարինե Աղաջանյանի բացատրությամբ, դա լրացուցիչ ցուցակների հետ է կապված: Ընտրատեղամասում շուրջ 200 ընտրող լրացուցիչ ցուցակով է մասնակցում:
Ժամը 11-ի դրությամբ այստեղ 165 ընտրող է մասնակցել քվեարկությանը: Հանձնաժողովի նախագահի խոսքով, մինչ այս պահը մոտավոր 200 ընտրող արդեն եկել է տեղամաս իր ընտրությունը կատարելու: Այս տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1922 է:
Կուտակումները կարգավորելու նպատակով Նարին Աղաջանյանը ոստիկան հրավիրեց տեղամաս: Այս պահի դրությամբ մուտքի մոտ հերթ է գոյացել: Քաղաքացիները դժգոհություն են հայտնում գոյացած հերթի պատճառով:
Նշենք, որ 9/32 ընտրատեղամասը գտնվում է Ա. Բլոկի անվան դպրոցի շենքում: Դիմացը նաև 9/33-ն է, որտեղ ուղղորդող անձինք էինք նկատել: Նույն անձանցից մեկը «սպասարկում» էր նաև այս ընտրատեղամասում:
Մեկնաբանել