Վարչապետին զվարճացրել է իր ելույթի տեսագրությունը (տեսանյութ)
Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում քիչ առաջ անդրադարձել է նոյեմբերի 10-ին մարզահամերգային համալիրում ՀՀԿ-ի կազմակերպած համերգի ժամանակ իր ելույթի ձայնագրությանը: Այս օրերին այդ ելույթը սոցիալական ցանցերում դարձել է բուռն քննարկման առարկա:
Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է.
«Բարեկամներ, ես հասկացել եմ, որ ձեզնից շատերին զվարճացրել է ձայնային խոտանով տեսահոլովակը, որը նկարահանվել և տարածվել էր Հ1-ի կողմից` մարզահամերգային համալիրից: Եվ այդ ձայնային խոտանն այսօր փորձում են ներկայացնել իբր իմ հարբած լինելու ապացույց: Ես նույնպես դիտել եմ այդ հոլովակը և, անկեղծ ասած, այն ինձ ևս զվարճացրեց»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել