HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսպանիայից Հայաստան է տեղափոխվել 2003թ-ից հետախուզման մեջ գտնվող քաղաքացին

Իսպանիայում կալանավորվել, այնուհետև Հայաստանի իրավապահներին է հանձնվել 2003թ-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Արմեն Ավետիսյանը (ծնված՝ 1982թ-ին):

Ոստիկանությունը հայտնում է, որ Ավետիսյանը մեղադրվում է 2003 թ. հունվարի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Կողբացու փողոցի թիվ 53 շենքի դիմաց «Վազ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Մկրչյանի ուղղությամբ «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակոց արձակվելու համար, ինչի հետևանքով վերջինս դեպքի հաջորդ օրը հիվանդանոցում մահացել է:

Նրան հայտնաբերել և քրեական պատասխանատվության ներկայացնել չի հաջողվել, հայտարարվել է միջազգային հետախուզում: Ավետիսյանը հայտնաբերվել է Իսպանիայի թագավորության ինտերպոլի ազգային բյուրոյի հետ համագործակցության արդյունքում: 2015 թ. ապրիլի 21-ին նա Իսպանիայում հայտնաբերվել և կանավորվել է, իսկ 2016 թ. հունվարի 22-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի կողմից Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է Հայաստան և փոխանցվել ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Իսպանիայից Հայաստան էր տեղափոխվել ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Արման Հովհաննիսյանին, ով հետախուզման մեջ էր գտնվում 2000թ-ից ի վեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter