HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գազպրոմ Արմենիա»-ն արձագանքել է քաղաքացու նամակին

Երեկ «Հետքը» հրապարակել է քաղաքացի Գարեգին Գաբրիելյանի նամակն այն մասին, թե ինչպես են դռան անցքեր անելու համար գազի տեսուչները սպառնացել անջատել գազամատակարարումը, և անցքեր անելու դիմաց բնակիչներից գումար գանձելու փորձեր արել: «Գազպրոմ Արմենիա»-ի պատասխանը ներկայացնում ենք նույնությամբ: 

Ի պատասխան խմբագրություն դիմած Գարեգին Գաբրիելյանի նամակի, որով քաղաքացին հարց է բարձրացնում  «դռների վրա անցքեր բացելու»  մասին՝ իր իսկ ձևակերպմամբ «օդափոխանակություն ապահովելու համար», տեղեկացնում ենք, որ  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր գործունեության մեջ  ուղղորդվում է գազամատակարարման և գազասպառման համակարգերին վերաբերող ՀՀ օրենքներով, ինչպես նաև նորմատիվ ակտերով և տեխնիկական կանոնակարգերով, որոնք հաստատված են ՀՀ կառավարության, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից:

Բնակարաններում օդի ներածման բացվածքի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 22.12.2005թ. թիվ 2399-Ն որոշմամբ հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի IV գլխի 92, 96, 100 կետերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 05.06.2008թ. թիվ 784-Ն որոշմամբ հաստատված «Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի միացումները սահմանազատման կետին և ծխաօդատար ուղիներին՝ շահագործման մեջ գտնվող և նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում, անվտանգության պահանջներ»  տեխնիկական կանոնակարգի համապատասխան դրույթներով:

Վերը նշված կառավարության որոշումներից բխող  <<Գազաբաշխման համակարգերի նախագծում և շինարարություն>> շինարարական նորմերով գազասպառման ներտնային համակարգերում անվտանգության պահանջները պարտադրում են գազասալիկների տեղադրումը խոհանոցում կամ այլ ոչ բնակելի շենքում թույլատրել,  եթե առկա է  խոհանոցի դռան ներքևի  մասում ցանց կամ դռան ու հատակի միջև բացակ ոչ պակաս 0,02 մ2 կենդանի կտրվածքով:  Նման պարտադիր պահանջ  ամրագրվում է նաև լոգարաններում գազային ջրատաքացուցչի առկայության դեպքում:

Ինչ վերաբերում է գազասպառման ներտնային  համակարգում հայտնաբերված խախտումների  ու թերությունների, դրանց վերացման կամ գազասարքի (հանգույցի) անջատման արձանագրությունների (ակտ) կազմմանը, ապա տվյալ  գործընթացն սահմանված  է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից  հաստատված «Կազմակերպության ստանդարտով» (16.07.2007թ), որտեղ ամրագրված են խախտումների և գազամատակարարումը դադրեցնելու հիմքերը (արձանագրության օրինակելի ձևը կից ներկայացվում է):

Գազասպառման ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ պայմանագրային կարգով իրականացնում է «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ն: Խախտման արձանագրությունները կազմվում են «Էյ-Ի-Ջի-Սերվիս»-ի մասնագետների կողմից՝ թերությունների կամ խախտումների հայտնաբերման դեպքում, և փոխանցվում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որոնց հիման վրա ընկերության աշխատակիցները կարող են դադարեցնել տվյալ բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներոում:

Մասնավորապես, օդի ներածման բացվածքի բացակայության դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն 3 օրինակից, տվյալ տարածքում տեղադրված գազասարքը (գազասարքերը) անջատվում է գազատարից, իջուցիկ կետի փականը խցափակվում և կնքվում է հոլոգրաֆիկ կնիքով: Արձանագրության մեկ օրինակը տրամադրվում է բաժանորդին և վերջինս հրահանգավորվում է իր ուժերով վերացնել թերությունը, ապահովել անվտանգության նորմերը և դիմել «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ՝ գազասարքը վերամիացնելու համար:

Արձանագրությունները տուգանք կամ ֆինանսական որևէ տույժ չեն  ենթադրում, հետևաբար  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հսկիչները  և  «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ -ի փականագործները որևէ այլ շարժառիթ չունեն և չեն կարող ունենալ, բացի բաժանորդի անվտանգությունից: Խախտման արձանագրությունների կազմման գործընթացը և դրանից բխող գազամատակարարման դադարեցումը հետապնդում են բացառապես բաժանորդների անվտանգությունը ապահովելու նպատակ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter