
Արման Թաթոյանը օմբուդսմեն ընտրվելու դեպքում վայր կդնի Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի տեղակալի լիազորությունները
Ազգային ժողովում պատգամավորները հարցեր են ուղղում մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանին: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, կարդալով թեկնածոի կենսագրությունը, նկատել էր, որ վերջինս Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի տեղակալ է: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ընտրվելու դեպքում արդյոք Ա. Թաթոյանը մնալու է նույն պաշտոնում: Բացի այդ, հետաքրքրվեց՝ արդյոք որևէ կաշկանդվածություն կարող է ունենալ դատախազության հետ աշխատանքային հարաբերություններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի պաշտոնե Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի տեղակալն է մինչ այս պահը: Նշենք, որ Գևորգ Կոստանյանը նաև ՀՀ գլխավոր դատախազն է:
Արման Թաթոյանն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում վայր է դնելու Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի տեղակալի լիազորությունները, «որովհետև դրանք անհամատեղելի են»:
Ինչ վերաբերում է կաշկանդվածությանը, ապա ըստ թեկնածուի՝ «նման կաշկանդվածություն չկա»:
Մեկնաբանել