
Սոլիդարության ակցիա Վարդգես Գասպարիի համար
Քիչ առաջ մի խումբ քաղաքացիներ, որպես սոլիդարություն վերջերս կալանավորված Վարդգես Գասպարիի, պառկել էին նախագահի նստավայրի առաջ: Ոստիկանությունը նրանց հերթով դուրս էր հանում շենքի դիմացից, գրկած տեղափոխում նստավայրից մի փոքր հեռու, թողնում մայթին, որից հետո քաղաքացիները կրկին վերադառնում էին իրենց տեղը: Որոշ ժամանակ այդպես շարունակվելուց հետո բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին բերման ենթարկեցին` առանց պատճառաբանելու իրենց գործողությունները` հորդորելով դիմել լրատվական բաժին: Դեռ հայտնի չէ, թե քաղաքիցներին ոստիկանության որ բաժին են տարել և որ իրավախախտման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել