HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հյուսիս-հարավի» տրանշ 4-ի տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները պատրաստ են

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» տրանշ 4-ի Արտաշատից Քաջարան ճանապարհահատվածի տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության առաջին արդյունքներն արդեն պատրաստ են: Այդ մասին տեղեկացնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը:

Ուսումնասիրություններն իրականացրած իտալական «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ կազմակերպության մասնագետները «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ միասին այժմ արդեն անցկացնում են հանրային քննարկումներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում փետրվարի 29-ին կազմակերպվել էր հերթական հանիպումը՝ ՀՀ տարածքային կառավարման, բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների, մշակույթի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնագետների մասնակցությամբ:

Հաշվի առնելով տեղանքի նախնական վերլուծությունը, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնելով ռելիեֆին՝ շուրջ 300 կմ երկարությամբ ճանապարհահատվածն իտալական ընկերությունն ուսումնասիրության ընթացքում բաժանել է 2 հիմնական հատվածների՝ Արտաշատ-Սիսիան և Սիսիան-Քաջարան:

«Ըստ մեր ուսումնասիրությունների՝ կառուցման ընթացքում Արտաշատից Սիսան հատվածում առկա ճանապարհից շեղումներ քիչ կլինեն: Այս հատվածներում մեծամասամբ անհրաժեշտ կլինի լայնացնել գոյություն ունեցող ճանապարհը՝ ապահովելով դրա համապատասխանելիությունը առաջին կարգի բետոնապատ ճանապարհի չափանիշներին: Իսկ Սիսիանից Քաջարան հատվածի համար, որն ամենաբարդն է, դիտարկվում է ամբողջովին նոր ծրագիծ»,- նշել է «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» իտալական ընկերության ղեկավար Ատտիլիո Սիվիերոն: Ուսումնասիրությունները կատարելու ընթացքում ընկերությունը համագործակցել է մի շարք պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, հնագետների հետ:

Կառուցվելիք նոր արագընթաց մայրուղին հնարավորինս պետք է շրջանցի մեծ ու փոքր համայնքները, պատմամշակութային արժեք հանդիսացող հուշարձանները, գազատարները, էլեկտրահաղորդիչ կայանները: Այս հանդիպումից առաջ նախագիծը հանրային քննարկում է անցել նաև Սյունիքի մարզում:

Ճանապարհի կառուցումից հետո հանրապետության դեպի հարավային դարպաս գնացող մայրուղին կկրճատվի մոտ 80 կմ: Դրան կնպաստի մի շարք հատվածներում նախատեսվող թունելների կառուցումը: Թունելիներից ամենաերկարը կլինի 8 կմ: Հյուսիս-հարավ մայրուղու Արտաշատ-Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը կհամաֆինանսավորվի Եվրասիական զարգացման բանկի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter