HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի վերահսկողական ծառայության պետը նշանակվել է ՊԵԿ-ի նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր Հովհաննես Հովսեփյանը ազատվել  է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ստորև` Հովհաննես Հովսեփյանի կենսագրական տվյալները.

 Կենսագրական տվյալներ

Հովհաննես Աշոտի Հովսեփյան  

Ծնվել է 28 հունվարի 1973թ.

Կրթություն

  • 1990-1995թթ. - Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։
  • 1996-1998թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։
  • 2002-2003թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։
  • 2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։

Աշխատանքային գործունեություն

  • 1996-2002թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։
  • 2002-2006թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:
  • 2003-2004թթ. - դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
  • 2006թ. մարտ - 2007թ. փետրվար - «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։
  • 2007թ. փետրվար – 2007թ. դեկտեմբեր - ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական։
  • 2007-2008թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։
  • 2008թ. մայիսի 23-ին  ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։

Պարգևներ և կոչումներ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter