
Զեղծարարության գործարքներ` ՎՏԲ-Հայաստան բանկի քարտերից
ՎՏԲ-Հայաստան բանկը տարածել է հաղորդագրություն, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Այսօր առավոտյան բացահայտվել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած քիչ քանակությամբ քարտերից (մինչև 200 հատ), երկրի սահմաններից դուրս նախաձեռնվել են զեղծարարության գործարքներ: Տվյալ գործարքները կատարվել են կարճ ժամանակահատվածի ընթացքում: Բանկը ձեռնարկել է բոլոր համապատասխան միջոցները` հետագա փորձերը կանխվել են:
Տեղեկացնում ենք նաև, որ այն հաճախորդները, որոնց մոտ ակտիվացված է SMS հաղորդագրություններ ստանալու ծառայությունը, անհապաղ բոլոր գործարքներով ուղարկվել են SMS հաղորդագրություններ: Համապատասխանաբար, բոլոր հաճախորդները տեղեկացված են իրենց փոխանցումների մասին, և եթե հայտնաբերեն գործարք, որը նախաձեռնված չէ իրենց կողմից, կարող են դիմել Բանկ` բոլոր առկա միջոցներով` ներկայացնելով համապատասխան դիմում:
Այս պահի դրությամբ Բանկը, հաճախորդների դիմումների ընդունմանը զուգահեռ, ինքնուրույն ուսումնասիրել է վերջին մի քանի ժամվա ընթացքում իրականացված գործարքները և արգելափակել է վտանգված քարտերը:
Բանկը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ զեղծարարության պատճառը ոչ տեխնիկական բնույթի է, և խարդախությունն իրականացվել է Բանկից դուրս: Բանկի ամբողջ ենթակառուցվածքը գործում է նորմալ ստանդարտ ռեժիմով:
Այս դեպքում, ինչպես նաև նմանատիպ բոլոր դեպքերում, եթե բացահայտվի, որ գումարը հաճախորդի քարտից գանձվել է 03.03.2016թ.-ի առավոտյան` զեղծարարության գործարքի արդյունքում, այսինքն՝ նախաձեռնվել է ոչ թե հաճախորդի կողմից կամ իր մեղքով, ապա Բանկը կվերցնի բոլոր ծախսերը իր վրա և կապահովի քարտից կորցրած գումարների վերադարձը հաճախորդներին:
Մեկնաբանել