
Ստերիլիզացված կենդանիներ են բաց թողնվել Կենտրոն վարչական շրջանում
Մարտի 9-ին «Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում բաց են թողնվել ամլացված (ստերիլիզացված) 40 թափառող կենդանիներ։ Այս մասին հայտնում է ընկերությունը:
Ամլացված կենդանիները «Յունիգրաֆ Իքսի» կողմից նաև բուժվել են և պատվաստվել տարբեր հիվանդությունների դեմ՝ կանխարգելելով հնարավոր հիվանդությունների հետագա տարածումը։ Ամլացված և բաց թողնված թափառող կենդանիներն ունեն տարբերակող վզկապներ։
Նշենք, որ «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ն թափառող շների ամլացում (ստերիլիզացիա) իրականացնում է ըստ թափառող կենդանիների վնասազերծման 2016 թվականի ծրագրի՝ Երևանի քաղաքապետարանի պատվերով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել