HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անելիքները շատ են.... Մեր բնակիչների պահանջներն օրեցօր ավելի են մեծանում»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հրավիրված խորհրդակցության շրջանակում ներկայացրել  է կոմունալ տնտեսության վարչության նորանշանակ պետ Հրայր Անտոնյանին: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը: Վարչության նախկին ղեկավարը Կառլեն Ղազարյանն էր:

Հատկանշելով մայրաքաղաքի համար ոլորտի կարևորությունը, Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ այս ոլորտում դեռ անելիքներ կան: «Անելիքները դեռ շատ են, որոնք պետք է հասցնենք ավարտին: Մեր բնակիչների պահանջներն օրեցօր ավելի են մեծանում, ինչը կրկնակի պատասխանատվություն ու հետևողական աշխատանք է պահանջում: Վստահ եմ, որ Հրայր Անտոնյանի փորձառությունը համատեղելով թիմային աշխատանքի հետ, կկարողանանք տեսանելի լուրջ հաջողություններ արձանագրել»,- ասել է քաղաքապետը

Մեկնաբանություններ (1)

Լեւոն
Մեծանո՞ւմ թե շատանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter