HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարույթ է ընդունվել լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը

Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների գործընթացը լուսաբանելու ընթացքում լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը:

«Araratnews.am» կայքի գլխավոր խմբագիր Ա. Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2016թ. ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների գործընթացը լուսաբանելու նպատակով 2016թ. ապրիլի 12-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական շտաբ, որտեղ ներկայանալով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, ցանկացել է լուսաբանել ընտրություններին վերաբերող թեմաներ, սակայն իրեն թույլ չեն տվել իրականացնել մասնագիտական առաքելությունը և հրելով դուրս են հանել շտաբից՝ այդ կերպ խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter