HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆորչն Ռիզորսիս» ընկերությունը պատասխանում է ակտիվիստներին

Ի պատասխան նախաձեռնող խմբերի և որոշ հասարակական կազմակերպությունների շարունակ հնչող բողոքներին և սպառնալիքներին՝ տեղեկացնում ենք, որ «Ֆորչն Ռիզորսիս» ընկերությունը հանքը շահագործելու հարցում վճռական է տրամադրված, սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ վստահ լինենք, որ բնությանը որևէ վտանգ չի սպառնում:

Կրկին անգամ շեշտում ենք, որ անհեթեթություն ենք համարում այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ հանքը շահագործելու հետևանքով կաղտոտվեն ստորերկրյա ջրերը, պայթեցման արդյունքում ցնցումներ կառաջանան մերձակա տարածքներում, հանքին մոտ գտնվող տները կամ ենթակառուցվախքները կտեղահանվեն և այլն:

Ինչպես նախկինում հայտնել ենք, «Ֆորչն Ռիզորսիս» ընկերությունը իր աշխատանքները իրականացնում է միջազգային բարձր հեղինակություն ունեցող կազմակերպությունների միջոցով, որոնց համար առաջնահերթ ուղղություն է բնության պահպանությունը և սոցիալական հարցերի կարևորումը:

Աշխատանքների բարեհաջող մեկնարկի դեպքում հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու տեղի բնակչության համար և այս նպատակով առաջիկայում կկազմակերպվեն ուսուցման դասընթացներ:

Ընկերության գործունեությունից շահելու է տեղական համայնքների բյուջեն, իրականացվելու են տարաբնույթ սոցիալական ծրագրեր: Մինչև տարեվերջ ընկերությունը մտադիր է կազմակերպել հանդիպում Հրազդանում՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ և մանրամասն լուսաբանել իր գործունեությունը:

Տեղեկացնում ենք նաև, որ իրականացվող գործողությունների համար ընկերությունը ունի բոլոր անհրաժեշտ օրենքով սահմանված փաստաթղթերը և թույլտվությունները. 2007 թ. ստացել է հանքշահագործման հատուկ լիցենզիա և կնքել լիցենզային պայմանագիր:

Կրկին անգամ հավաստիացնում ենք, որ մեր ընկերության ուղղությունը և նպատակը չեն՝ շրջակա միջավայրին վնաս հասցնելը և աղտոտելը: Ընկերության նպատակն է՝բարիդրացիակամ հարաբերություններ հաստատել համայնքի բնակչության հետ և շահագործել հանքավայրը միայն այն պարագայում, երբ գիտականորեն ու բոլոր անհրաժեշտ փորձաքննությունների արդյունքում ապացուցվի բնապահպանական անվտանգությունը և հանրությանը ներկայացվեն բացասական ազդեցությունը բացառող հիմնավորումները:

«Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter