HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վերնիսաժի»-ի տաղավարների քանդման աշխատանքները սկսվել են

«Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման աշխատանքները մեկնարկել են: Շինարարական աշխատանքները աստիճաբանար են ընթանալու՝ բացօթյա տոնավաճառը «բաժանելով» երեք հատվածների: Այսօր սկսվել է առաջին հատվածի տաղավարների հեռացման աշխատանքները: Տեղահանված վաճառողներին խոստացել են տարածք հատկացնել տոնավաճառի գործող այլ հատվածում: Վաճառողներն այսօր արդեն հավաքում էին իրեց իրերը, քանդում տաղավարները: Նրանք նեղսրտած էին և չէին  ցանկանում զրուցել: Նրանցից մեկը նշում էր՝ իրենք բարեկարգում չեն ցանկացել», մյուսը՝ եթե զրուցեմ, ավելորդ բառեր կասեմ, հաջորդն էլ՝ վստահ չեմ, որ հետագայում իրենց ներկայացրած կերպով ենք աշխատելու»:

Վաճառողներից մեկը, ով այդպես էլ չներկայացավ, նշեց որ այժմ նպատակահարմար չի համարում  քանդման աշխատանքները՝ հաշվի առնելով սահմանային լարվածությունը, որի պատճառով զբոսաշրջիկների թիվը նվազում է, գնումների քանակը՝ նույնպես. «Ես բան չգիտեմ, տեղյակ չեմ, մեզ բան էլ չեն ասում: Մենք կողմ ենք եղել վերանորոգմանը, բայց հիմա էս խառը վիճակում չէինք ուզում: Մյուս հատվածի աշխատողներն էլ մեր օրին են, իրանց տեղերն էլ շուտով վերանորոգելու են: Ես էլ ստիպված եմ եղել,  տեղի փոքրության պատճառով, իմ 8 սեղանը 4  դարձնել: Չգիտեմ՝ խոստացել են, որ մեկուսկես ամիս հետո հետ եք վերադառնալու»,- նշում է վաճառողը:

«Վերնիսաժ»-ը արդեն քսան տարի է վարձակալում է «Հ. Նավասարդյան» ՍՊԸ-Ն: Վարձակալող ընկերության տնօրեն Հարություն Նավասարդյանը հավաստիացնում է, որ այս ամենը միայն վաճառողների համար է արվում և տոնավաճառը միայն բարեկարգվում է: «Սիրուն սարքելու ենք: Էս վիճակից դուրս ենք գալու: Բոլորին էլ տեղը հերիքելու ա: Որը վերնիսաժային ապրանք չի, դուրս ա բերվելու: Էդ հին շոր, կոշիկ՝ դա է դուրս հանվելու: Էդքան սարքում ենք, միլիոն ենք ծախսում: Հին շորերի համար քաղաքապետարանը խոստացել ա, որ էդ մարդկանց տեղ ա տալու: Այսինքն՝ մինչև նրանց տեղ չտան, մենք իրանց չենք հանելու: Ուղիղ 20 տարի ա էս վիճակն ա, սա ու՞մ ա ձեռ տալիս: Հիմա նենց ենք անում, որ էս վիճակը բերենք էն վիճակի վրա, որ բոլորին լավ լինի՝ թե՛ վաճառողների, թե՛ էն խառը ապրանքների տերերի համար: Հիմա ամեն ինչ կկանոնակարգենք: Այս շուկան մշակույթ ա, մոլ չի, բան չի: Մենք էդքան տարի էս մարդկանց պահել ենք ստեղ, չենք թողել գնան դուրսը աշխատեն, հիմա ո՞նց կարանք գները բարձրացնենք:Մենք իրանց համար տեղերն ապահովելու ենք»:

Հարությունյանը նշում է, որ շինաշխատանքները մեծածավալ են, սակայն փորձելու են 2017-ը դիմավորել նոր «Վերնիսաժ»-ով:

Դիանա Ղազարյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter