HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամավորները Սևանի ափից 1500-ից ավել պարկ աղբ հավաքեցին

Նարեկ Ալեքսանյան

Սևանա լճի ափամերձ տարածքներում տեղի ունեցավ աղբահավաք, որին մասնակցում էին 400-ից ավել կամավորներ, տարբեր ՀԿ-ներ: Սևանի ազգային պարկը տրամադրել էր աղբի պարկեր և բեռնատարներ, որոնցով վերջում տեղափոխվեց հավաքված աղբը: Տարածքում էր գտնվում նաև ԱԻՆ-ը: Մեկ-երկու ժամվա ընթացքում տրամադրված 1500 պարկերը լցվեցին, ստիպված եղան նորերը բերել:

Աղբահավաքի կազմակերպիչներից Անի Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ այս նախաձեռնությամբ փորձել են հանրությանը ներգրավել Սևանա լճի էկոլոգիական խնդիրների լուծմանը, իսկ իշխանությանը` ցույց տալ, որ պետության գործառույթը կարող են ավելի լավ կատարել կամավորները, ովքեր, ի տարբերություն պաշտոնյաների, դրա համար չեն վարձատրվում:

Լուսանկարում Անի Խաչատրյանը

Մեկնաբանություններ (1)

Սեւանյան
Լավ բան են արել իհարկե, բայց դա հարցի լուծում չէ: Աղբ թափողները պիտի տեղում բռնեցվեն եւ այնպիսի տուգանքի (կամ այլ պատժի) արժանանան, որ թե իրենք սարսափեն թե լսողները: Իրականում դա հեշտ է կազմակերպել՝ տուգանքի կեսը տրվում է բռնողին պարգեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter