
ՏՄՊՊՀ-ի պարզաբանումը` Հետքի հրապարակման վերաբերյալ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանել է այսօր «Հետքում» հրապարակված «Ինչպես առողջացնել տնտեսական մրցակցության միջավայրը. մասնագետներից՝ ՏՄՊՊՀ- ին» հոդվածը: Այն ներկայացնում ենք ստորև.
«Ձեր կողմից հրապարակված «Ինչպես առողջացնել տնտեսական մրցակցության միջավայրը. մասնագետներից՝ ՏՄՊՊՀ- ին» հոդվածում նշել եք, որ ՀՀ ՏՄՊՊՀ ներկայացուցիչները չեն մասնակցել «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի հայեցակարգային և սահմանադրաիրավական վերլուծություն» թեմայով քննարկմանը։
Թե ինչու՝ նշեմ հետևյալը.
«Հանձնաժողովը տնտեսվարողների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ կազմակերպվող միջոցառումներին որպես կանոն չի մասնակցում: Այս դեպքում՝ առավել ևս, քանի որ խոսքը վերաբերվում է«Հայկական ծրագրեր» ՍՊ ընկերությանը, որի գործը՝ մրցակցային օրենսդրության խախտման փաստերի առնչությամբ այս պահին գտնվում է Հանձնաժողովի վարույթում: Միջոցառմանը մասնակցելու հրավերն էլ ստացել ենք Հանձնաժողովում ընկերության շահերը պաշտպանող փաստաբանական գրասենյակի կողմից: Հանձնաժողովը բազմակի անգամ ավելի լավ է տիրապետում մրցակցության պաշտպանության ոլորտում առկա իրավիճակին, խնդիրներին և դրանց լուծման մեխանիզմներին, քան, կարող են բացահայտել ինչպես Դուք եք իրավացիորեն նշում Ձեր հոդվածում՝ «Հայկական Ծրագրեր» ՍՊ ընկերության պատվերով կատարված ուսումնասիրությունները»»,- ասվում է պարզաբանման մեջ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել