Նվազագույնը 84 զոհ, ավելի քան 50 ծանր վիրավոր. Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը վերագրվում է թունիսցու (թարմացվող)
16:30
Նիսի օդանավակայանը տարհանվել է, և այստեղ են ժամանել զինված ուժերի ստորաբաժանումներ: Independent-ը հաղորդում է, որ տարհանվել են ուղեբեռերի ստացման բաժնում գտնվողները, քանի որ, ըստ ականատեսների, այնտեղ կասկածելի ուղեբեռ է եղել:
15:40
Ֆրանսիայի «Nice Matin» տեղական թերթը հաղորդել է, որ հայտնի է դարձել ահաբեկչություն իրականացրած բեռնատար մեքենայի վարորդի անունը` Mohamed Lahouaiej Bouhlel:
Նշվում է, որ նվազագույնը 10 երեխա է սպանվել, իսկ 54 վիրավոր երեխա այժմ հիվանդանոցում է:
11:07
Նվազագույնը 84 զոհ, ավելի քան 50 ծանր վիրավոր. Նիսում երեկ ուշ գիշեր տեղի ունեցած ահաբեկչության վերջին տվյալներն է հրապարկում Dailymail-ը (տվյալները վերջին անգամ թարմացվել են այսօր 06:49-ին):
Լրատվամիջոցներում տարածված պաշտոնական տեղեկությունների համաձայն` ահաբեկչություն իրականացրած, այնուհետև ոստիկանների կողմից սպանված 31-ամյա վարորդը Թունիսի Հանրապետությունից էր, ով նախկինում Ֆրանսիայում եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, երեկ` հուլիսի 14-ի ուշ երեկոյան, Ֆրանսիայում նշվում էր Բաստիլի գրավման օրը: Տոնակատարության առթիվ հազարավոր մարդիկ են հավաքված եղել Նիսի կենտրոնում, երբ սկսվել է հարձակումը: Ականատեսներից մեկի պատմելով` շուրջ 25 տոննա կշռող բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է տոնակատարության վայրում հավաքված ամբոխի մեջ, այնուհետև վարորդը դուրս եկել մեքենայից և կրակ բացել մարդկանց վրա: Ոստիկաններն ավելի ուշ, երբ մեծ թվով մարդիկ են սպանված և վիրավորված եղել, կրակելով սպանել են վարորդին` հայտնաբերելով, որ նրա բեռնատարում զենք ու զինամթերք կա:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է, որ զոհերի թվում կան նաև երեխաներ, իսկ տեղի ունեցածը անվերապահորեն անվանել ահաբեկչություն:



Reuters
Առաջին Լուսանկարը` Ֆրանկ Ֆերնանդես (Franck Fernandes)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել