Քիչ առաջ Ազատութան հրապարակից բերման ենթարկեցին Դավիթ Սանասարյանին, Սիփան Փաշինյանին եւ մի խումբ քաղաքացիների, ովքեր հավաքվել էին հանրային քննարկման: Քննարկում էին իրենց հետագա եւ ներկա քայլերը։ Դավիթ Սանասարյանն առաջարկեց քայլերթով հասնել Էրեբունի:
Նրան մոտեցավ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և Դավիթ Սանասարյանին հորդորեց քայլերթ չանել, ասելով` այսօր այդ օրը չէ: Սակայն րոպեներ անց ոստիկանները հարձակվեցին Սանասարյանի վրա եւ բռնի ուժով նստեցրին ոստիկանական մեքենան։ Քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախումներ տեղի ունեցան: Ոստիկանները քաղաքացիներին թույլ չեն տալիս առաջ շարժվել:
Ազատության հրապարակ ժամանեց նաև ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս հորդորեց քաղաքացիներին չգնալ Էրեբունի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք, քանի որ դա զուր լարվածություն կհաղորդի իրավիճակին: Հունան Պողոսյանը նշեց, որ այս պահին նորմալ և բնականոն բանակցություններ են ընթանում ՊՊԾ գնդի տարածքը զավթած քաղաքացիների հետ: Նա նաև նշեց, որ գնդի տարածքում գտնվող մարդկանց հետ որևէ հատուկ միջոցառում այս պահի դրությամբ նախատեսված չէ իրականացնել:
Հունան Պողոսյանը քաղաքացիներին հորդորում է վերադառնալ Ազատության հրապարակ:
Լրացում: Ազատության հրապարակում ոստիկանները բռնի ուժով ոստիկանական մեքենա են նստեցրել քաղաքացիներ Արտակ Գևորգյանին և Գարիկ Յավրումյանին: Նրանց խոսքով` մեքենայում ոստիկաններն իրենց նկատմամբ կիրառել են բռնություն` հարվածելով մարմնի տարբեր մասերին:
Քիչ առաջ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը խոստացավ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին:
Ֆոտոպատմությունը` այստեղ
տեսանյութը` Հրանտ Գալստյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել