
26-ամյա Գալուստի սպանությունը բացահայտվել է
Նոյեմբերի 18-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ դանակահարության հետքերով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 26-ամյա Գալուստ Մելքոնյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է:
Զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքների հետքեր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը բերման են ենթարկվել 1991 թ. ծնված Կարապետ Մ.-ն, 1987 թ. ծնված Միքայել Ռ.-ն, 1989 թ. ծնված Վլադիմիր Ռ.-ն և 1989 թ. ծնված Հակոբ Բունիաթյանը:
Հակոբ Բունիաթյանը խոստովանել է, որ նույն օրը՝ վիճաբանության ժամանակ, Խաղաղ Դոնի փողոցում գտնվող ավտոկայանատեղիի պարսպի հետնամասում իր մոտ եղած ծալովի դանակով չորս անգամ հարվածել է Գալուստ Մելքոնյանին և պատճառել մահ:
«Հակոբ Բունիաթյանը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Մեկնաբանել