
Քաղաքացիներին բերման են ենթարկում ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով. ոստիկանություն
Խորենացի փողոցում գտնվող քաղաքացիներին ոստիկանները բերման են ենթարկում ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Վարչությունից հայտնեցին, որ քաղաքացիները տարվում են ոստիկանության բաժիններ, որտեղ պետք է արձանագրել, թե արդյոք նրանք զենք-զինամթերք են պահում:
Այս պահին ոստիկանության լրատվության վարչությունը չունի տեղեկություն, թե ապօրինի զենք կրելու կասկածանքով քանի քաղաքացի է տարվել ոստիկանության բաժիններ: Լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերում ու լուսանկարներում երևում է, որ բերման են ենթարկվել մի քանի տասնյակ քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել` պահանջելով «սեղմ ժամկետում» հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, քանի որ «Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով»:
Մեկնաբանել