HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ալեք Ենիգոմշյանին կալանավորեցին

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը,  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, Ենիգոմշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց երկամսյա կալանքը։ Ենիգոմշյանին այժմ տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ:

Ալեք Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը բարկացած է դատավոր Մակյանի կանխակալ և արհամարհական վերաբերմունքից, որոնք ցայտուն կերպով ազդել են դատավարության ընթացքի վրա.  «Էնպիսի տպավորություն էր, որ դատավոր Մակյանը ինչ-որ անձնական խնդիր ունի Ենիգոմշյանի հետ։ Ճիշտ է ՝վերջում փորձեց մեղմել իրավիճակը, ասելով, որ չէր ուզում վիրավորել, բայց արդեն ապարդյուն։ Արհամարհանքով պարբերաբար դիմում էր Ենիգոմշյանին՝ «կայնեք ոտքի, ու՞մ հետ եք խոսում Դուք»։ Այսինքն՝ ըմբռնումով չէր մոտենում,  որ մարդը կույր է։ Դատավորը  արհամարհեց  և չքննարկեց մեր միջնորդությունը, որով պահանջում էինք ապահովել Ենիգոմշյանի իրավունքները։ Այսինքն՝ ապահովել այն համակարգչով, որն աշխատում է ձայնային ազդանշանով, և դրանով Ենիգոմշյանը կարող է ծանոթանալ համապատասխան նյութերին։ Սակայն Մակյանը ցույց տվեց, որ  օրենքների վրա թքած ունի»։

Փաստաբանն հավելում է ՝ դատավարությունն անցել է մարդու, հատկապես հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների կոպտագույն խախտումներով։ Դատավորը անգամ ցույց չի տվել, թե պատրաստ է ապահովել նրա նվազագույն իրավունքները, սակայն օբյեկտիվ կերպով հնարավորություն չի ունեցել։

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, Ենիգոմշյանին  հուլիսի 27-ից մինչ այսօր ԱԱԾ-ում չեն ապահովել համապատասխան միջոցներով, որպեսզի կարողանա իր ձեռքով ցուցմունքներ գրել,  բողոքներ ներկայացնել, համապատասխան փաստաթղթեր կազմել։ Փաստաբանը շեշտում է՝ համաձայն միջազգային փաստաթղթերի, որոնք վավերացրել է ՀՀ-ն,  հաշմանդամություն ունեցող անձը իրավունք ունի ծանոթանալ դատավարական փաստաթղթերին, այնինչ՝ պետության կողմից նրան նյութերի թարգմանություններ չեն ներկայացվել։

Փաստաբան Բաղդասարյանը պատրաստվում է բողոքարկել կալանքի որոշումը, քանի որ դատավարական նորմերը չեն պահպանվել, մարդուն չեն տրամադրել փաստաթղթերի պատճեններն այն լեզվով, որին նա տիրապետում է և հնարավորություն չեն ստեղծել, որպեսզի նա կարողանա անձամբ ցուցմունք տա, բացատրություն գրի: 

Մեկնաբանություններ (1)

Has
The judge should be assassinated for this. Alek is Armenian hero and Armenian mafia government should be killed!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter